ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով: Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Վարդապետի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: 19-20-րդ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը: Հայաստանյան երգեհոնահարների հետ միասին փառատոնն իրենց ներկայությամբ կզարդարեն Ջոշեմ Շուրմանը (Նիդերլանդներ), Էուջենիո
Հայաստանի Հանրապետության անկախության օրն այս տարի նշանավորվել է մշակութային բացառիկ իրադարձությամբ․ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով թատերական ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացի