Լուրեր
Ազատ ոճային պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային

Կյանքից հեռացել է Բախտիար Հովակիմյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։ Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավուշում։ 1947 թ․

Հայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը: Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

Սպորտային նպաստների համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն 338 մլն 100 հազար դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը: Այս գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և կուղղվի մարզիկների սպորտային

Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ Սթարմուսը ներկայացնում է Հայաստանում անցկացվելիք համաշխարհային փառատոնի ծրագիրը

Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Կարեն Ասրյանի անվան 13-րդ հուշամրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Շանթ Սարգսյանը: Սարգսյանը հուշամրցաշարն անցկացրել է առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Երեկ՝ հունիսի 15-ին, հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել: 45 կգ քաշային

Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021 թ. ամփոփում

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում