Լուրեր
2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր. Հայ պատանիներն ավարտել են ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Էյլաթում Հայաստանի 23 ներկայացուցիչներից 14-ը դարձել են մեդալակիր՝ 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր: Մինչև 17 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկ ոսկե, երկուական

ԽՄՕՄՄ-ն՝ ՀՎՖ կանանց գավաթի խաղարկության հաղթող

Դեկտեմբերի 12-ին ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կանանց գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է 4 թիմ: Գավաթակիրը որոշվել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) և «Վան» թիմերի խաղում, որում 3:1 հաշվով հաղթել է ԽՄՕՄՄ-ն: Երրորդ մրցանակակիր է դարձել

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար

Հայ մարզուհիները Պրահայում մասնակցել են արտիստիկ լողի միջազգային մրցաշարի

Դեկտեմբերի 5-9-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է արտիստիկ լողի միջազգային մրցաշար, որին մասնակցել է 19 երկրի շուրջ 320 ներկայացուցիչ: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Մերի Մարտոյանը, Ամալյա Բարիկյանը և Անի Բարիկյանը, ովքեր մրցանակային տեղեր էին զբաղեցրել նոյեմբերին կայացած Հայաստանի առաջնությունում:

Երկու մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից

Դեկտեմբերի 7-8-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին մասնակցել է 19 երկրի 173 մարզիկ: Հայաստանն առաջնությունում ունեցել է 9 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մեդալակիր: 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Դեկտեմբերի 3-4-ը կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգում չեմպիոնի կոչման համար պայքարել է 82 ըմբիշ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն առաջնության որակից գոհ է, սակայն որևէ ըմբիշի ելույթ չի ցանկանում առանձնացնել.

Կայացել է «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն անցկացրել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները: 1997 թվականից անցկացվող մրցումներին այս տարի մասնակցել է 65 դպրոցական՝ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի մանկապատանեկան մարզադպրոցից,

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերի փակմանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆուտզալի թիմերի եզրափակիչ խաղով դեկտեմբերի 2-ին ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հաղթանակով ավարտված հանդիպմանը հետևել և ուսանողական խաղերի մրցանակակիրներին պարգևատրել