Լուրեր
Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում վերակառուցվող կրթական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Մարզի կրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ վարչապետին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշտարակում Կառավարության

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան.  Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Վահագն Դավթյան Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին

Սևանա լճում առաջին անգամ կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝

Փոփոխություն Հանրակրթության պետական չափորոշչում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության

Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ:

Երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել.  դիպլոմներ՝ ուսուցիչների նոր սերնդին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով,

Արթիկում բացվել է երիտասարդական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև