Լուրեր
«Ոսկե Ծիրան» փառատոնն անցկացվում է պետական աջակցությամբ

Հուլիսի 7-ին մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: Փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել են հոբելյանական պատվո աստղեր` նվիրված Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի

«Կինոյի տաճար» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ին` ժամը 19։00-ին, «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում տեղի կունենա «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։ Ցուցահանդեսում ներառված են Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական

Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել ՃԿՊԱ շրջանավարտներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք: Բակալավրի կրթական աստիճան է ստացել 6 մասնագիտություններով

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Սիրված իրադարձության գլխավոր գործընկերն արդեն 14 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մեկ շաբաթ շարունակ՝ մինչև հուլիսի 14-ը, հայ ֆիլմասեր հասարակությունն ու կինոգործիչները կունենան միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն: 16-րդ

«Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով

Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային

Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները

Հայաստանի ազգային գրադարանի՝ պետական հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանն այսօր հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում քիչ գրադարաններ կան,

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, Մշակույթի բնագավառում նշանակալի

Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան

Նաիրի Հարությունյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար։