Լուրեր
Թումոյի նոր նախագիծը՝ որպես նորարարական կրթության ճանապարհին ևս մեկ քայլ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հայտարարվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկի, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնման մասին: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի հետ՝ Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:Միջոցառմանը ներկա ՀՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Վիկտոր

Նաիրի Հարությունյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար։

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդում. գործատուների մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գործընթացին: Նախարարության նախնական/արհեստագործական և

Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն 30-րդ համաշխարհային ունիվերսիադային

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային ունիվերսիադային: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը: Նախարար

Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության

Թողարկվել է հոբելյանական նամականիշ` նվիրված ԵՊՀ 100-ամյակին

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ