Լուրեր
Թումոյի նոր նախագիծը՝ որպես նորարարական կրթության ճանապարհին ևս մեկ քայլ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հայտարարվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկի, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնման մասին: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի հետ՝ Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:Միջոցառմանը ներկա ՀՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Վիկտոր

Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան

Նաիրի Հարությունյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար։

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են

Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար

Մեկնարկում է «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագիրը

Հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում ծրագիրը», որի ընթացքում իրականացվելու են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ: Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդում. գործատուների մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գործընթացին: Նախարարության նախնական/արհեստագործական և