Լուրեր
Կարևորելով պետություն-քաղաքացի կապը. անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է

Քննարկվել են երիտասարդության ոլորտում հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիա և Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ, ՄԱԿ-ի

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար. տեղեկություն մասնակիցների համար

Մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ): Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Նրանց մրցավայր տեղափոխող

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Շարժայում անցկացված միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում կիսել է 2-8-րդ հորիզոնականները: «Masters Section» խմբում Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 5-րդ տեղը: Մրցաշարի հաղթող, Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսիին Մարտիրոսյանը

Հայտնի են վոլեյբոլի երիտասարդական առաջնության հաղթողները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանի ԲԿՄԱ մարզադահլիճում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ և վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան ՀՀ երիտասարդական առաջնությունը: Առաջնությանը տղաների և աղջիկների 5-ական թիմեր են

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: 2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի

Հայ-լատվիական համագործակցություն երիտասարդության ոլորտում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայի Հանրապետությունում: Այցի նպատակն է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծ մշակելու համար ուսումնասիրել Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական,

Մարմնամարզիկները Բուլղարիայում կմասնակցեն World Challenge Cup-ին

Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսի 25-28-ը կանցկացվի World Challenge Cup-ը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների թվում:

Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգան

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին: Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։ Բասկետբոլային հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։