Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Փետրվարի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2024

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։ Հրում վարժությունում Գոռը գլխավերևում

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։ Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բելգրադի միջազգային մրցաշարում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։ Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել "Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity"

Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»