Լուրեր
ՀՀ դպրոցականները՝ Մենդելևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ: Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ

Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը. առարկայական գիտելիքի ստուգման արդյունքներով՝ 30-50 տոկոս հավելավճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը: Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի

Համագործակցության խթանում` հանուն աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը: Ծրագրի

Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության նոր հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի 483-Ա հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` գրավոր փուլի համար: Նոր հարցաշարում ընդգրկված է 570 հարց:

ԵՄ-ն աջակցում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. ՍԵՅ ԵՍ` հմտություններ աշխատանքի համար» ծրագրի աշխատաժողովին: Ներկայացվել են 2018-21 թվականներին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում եռամյա ծրագրի շրջանակում

Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2020-2021 ուստարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները: 2020-2021 ուստարվա տվյալներով՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ․ 818-ը՝ պետական պատվերի,

Մշտադիտարկման այցեր՝ հիմնանորոգվող ավագ դպրոցներ

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում

Մասնագիտական կողմնորոշման հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն