Լուրեր
Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի հերթական հետազոտությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թողարկել է «Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը: «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատմանը։ Հետազոտության շրջանակում կատարվել է կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կիրառություն ունեցող

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «Դիրիժորություն» մասնագիտությամբ

Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ

Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել

Հունիսի 1-ից կբացվի առաջին դասարանցիների հայտագրման hayt.emis.am կայքը

Անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: Մայիսի 31-ի դրությամբ stugum.emis.am կայքի միջոցով ճշտվել է առաջին դասարան հաճախող 17500 երեխաների և նրանց ծնողների

Հայաստան են ժամանել 12 երկրների 106 երիտասարդներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին,

Համագործակցության հուշագիր ԿԳՄՍ նախարարության և «Այբ» հիմնադրամի միջև

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը: Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության

Ժաննա Անդրեասյան. «Ուսուցիչը պետք է աշխատանքային առաջխաղացում ունենա. սկսնակ ուսուցչից հասնի մինչ մենթոր ուսուցիչ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Գագարին» նախագծի հանրակրթության խորհուրդն ամփոփել է աշխատանքները

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի հանրակրթության խորհրդի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի հանրակրթական

Ուսման վարձի փոխհատուցում` պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների հերթական խմբին

ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեի միջոցներից 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը: Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021