Լուրեր
Դրամաշնորհներ կհատկացվեն մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ: Դրամաշնորհները կհատկացվեն ՀՀ

Վահրամ Դումանյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր,

Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով: Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում. ՀՀ Գեղարքունիքի

Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (ԱՀՈՒ) մեծ ներուժ ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից: Փաստերը վկայում են, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԱՀՈՒ համակարգ ունեցող երկրներն ունեն երիտասարդների գործազրկության ցածր մակարդակ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թթ.-ի գործողությունների պլանի նախագիծը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա

2021 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանն անցկացնելու է առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա, որի կազմակերպիչ երկիրը Լատվիան է: Ամենամյա օլիմպիադան վերաբերում է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներին և անցկացվում է բարձր դասարանցիների շրջանում: Օլիմպիադայի նպատակն

16 մարզային ՄԿՈՒ հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի

«Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթ. ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության խրախուսում

Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար. 5 դպրոց կիրականացնի իր մշակած ծրագիրը

Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը 2020 թվականին սկսել է իրականացնել ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է