Լուրեր
Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի ամփոփմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և «Եվրասիա

ՀԱԱՀ-ում կստեղծվի Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կստեղծվի Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար

Քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» նախագիծը

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կստեղծվի Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:

Քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի,

Նախագիծ. կստեղծվեն արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով

Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական

Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների առաջին փուլի ընթացքին: Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների