Լուրեր
ԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին»

Ուսման հրավեր՝ Միլանի «Teatro alla Scala» ակադեմիայում սովորելու համար

Իտալիայի Միլան քաղաքի «Teatro alla Scala» ակադեմիան 2025 թ. (հունվար-հունիս) համար տրամադրում է 9 կրթաթոշակ՝ 6 ամիս ժամկետով: Յուրաքանչյուր ամսվա համար կհատկացվի 1000 եվրո՝ որպես «Performing Arts Management» մագիստրոսական դասընթացի ուսման վարձ: Ծրագրի և դիմելու կարգի

«Սփյուռքահայ ուսուցչի ամեն մի խոսքը հայոց լեզվի քարոզչություն է». Ազատուհի Ղուկասյան

Մասնագիտությամբ տնտեսագետ և ֆրանսերենի գիդ-թարգմանիչ Ազատուհի Ղուկասյանն այն 60 ուսուցիչներից մեկն է, որը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Նա հայերենը սիրելի է դարձնում հայ երեխաների համար Ռուսաստանի Սոչի քաղաքում. արդեն 3

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի

Դպրոց-թատրոն համագործակցությամբ նոր ներկայացում՝ Սևակի 100-ամյակի շրջանակում

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Պարույր Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը» բեմականացումը՝ «Իմ

Փոփոխություններ «Տարվա լավագույնները» մրցույթի անցկացման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է նախարարի հրամանի նախագիծ՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ: Ներկայում գործող կարգավորմամբ սահմանված է «Տարվա լավագույնները» մրցույթի 6 անվանակարգ, որոնք վերանայվել և լրամշակվել են: Սահմանվել են նաև անվանակարգեր տարածքային մանկավարժահոգեբանական

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Ալեքսանդր Ռուբենի Հակոբյանին, Սասուն

Բոլոնիայի համալսարանում հայագիտությունը հզորացնելն ամենօրյա աշխատանք է. Աննա Շիրինյան

ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հուլիսի 19-22-ն անցկացրել է Հայագիտական միջազգային կոնգրես: Մատենադարանում, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անցկացված կոնգրեսին մասնակցել են 16 երկրներից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ