Լուրեր
Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեում

2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կանցկացվի Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն: Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի 60-րդ՝ հոբելյանական արվեստի բիենալեում կներկայանա փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել

Նախադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման համար դիմելու ձևաչափ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման համար դիմելիս անհրաժեշտ է առաջնորդվել փաստաթղթեր ներկայացնելու հետևյալ ձևաչափով (մեթոդական ուղեցույց): Մանկավարժական աշխատողը տարակարգի շնորհման համար պահանջվող

Մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև

Հայաստան-Իրան մշակութային առնչությունների ընդլայնում՝ ժառանգության պահպանության ուղղությամբ

2024 թ. մարտի 4-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է

Պարզաբանում. ստեղծվել են աշխատանքային խմբեր բուհերի խոշորացման նպատակով

Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների ձեռքբերումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի մասնակիցները՝ օպերային մեներգիչներ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը,

Թատերական երկամսյակ՝ Գեղարքունիքի մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը: Նախատեսվում է, որ երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Մեկնարկն

Երևանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում կայացել է «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ