Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին անակնկալներ կմատուցեն երեխաներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 90 տարեկան է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կայացել է անվանի արվեստաբան, դերասան, թատերական և մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

2 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել

Մրցույթ՝ ուղղված երկակի նշանակության ծրագրերի աջակցությանը

Գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կազմակերպում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Դրամաշնորհները կտրամադրվեն 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն

Աթլետ Լևոն Աղասյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Օրերս Աղասյանը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և գրանցել 17 մ 16 սմ արդյունք՝ այդպիսով լրացնելով օլիմպիական նորման` 17 մ 14 սմ:

Մեկնարկում է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։ Համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և

Երկու մեդալ՝ Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնությունից

Լիմասոլում (Կիպրոս) մեկնարկել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստները: Հայաստանն առաջնությունում ունի 35 ներկայացուցիչ, որոնցից պատանիներն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով 2

Հաստատվել են Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և այլ նախագծեր

2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրակել էր ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական տարածքում գտնվող Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծանախահաշվային

Էլեն Խաչիկյանը միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում կայացած MAY MUSIC CUP միջազգային երաժշտական մրցույթին: Պատանի դաշնակահարուհին սոլո դաշնամուր, 11-13 տարիքային խմբում արժանացել է առաջին մրցանակի: Մրցույթն անցկացվել է 2021 թ. մայիսի 17-22-ը՝