Լուրեր
Ի նպաստ տարեցների՝ հանուն մշակութային ժառանգության պահպանման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով

«Գեղարդ» երգեցիկ խումբն արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների

«Աշխարհին խաղաղություն» երգչախմբային միջազգային մրցույթ-փառատոնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) երկու անվանակարգում արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների: Խմբավար Անահիտ Պապայանին շնորհվել է «Երգչախմբի լավագույն խմբավար» մրցանակը:

Ընթանում են «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» մոնումենտալ քանդակների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978 թվականին տեղադրվել է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:

Կյանքից հեռացել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին,

Արցախցիները ծանոթացել են երիտասարդական մասնակցությանը և աշխատանքին

Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի

Վահրամ Դումանյան. «Այսօր մշակութային տիեզերքում ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր»

Երեկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հուլիս ամսվա համերգները

Հուլիսի 3-ին՝ ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից

«Բարեկամության շառավիղներ»․ լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Մուտին Երևան կժամանի իր

««Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վրուբել» ցուցահանդեսը կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում». Մարինե Մկրտչյան

«Այսօր իրականացել է իմ երազանքներից մեկը՝ Ռուսական արվեստի թանգարանում բացվել է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Սա կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը: