Լուրեր
Տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ն անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն

«Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ անցկացրել է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ականավոր գիտնականի 135-ամյակին:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների

Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների: Հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի

Պետություն-մասնավոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր՝ «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության

««Հրաշագործը» ներկայացումը համատեղ աշխատանքի և մասնագիտական լավատեսության ամուր հիմք է». Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնների համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է Ու. Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացումը: Նոյեմբերի 2-ին և 3-ին Սոս Սարգսյանի

Հայ թատերական աշխարհից մեկ յուրօրինակ գույն պակասեց

Հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը: Հայ թատերական աշխարհից ևս մեկ յուրօրինակ գույն պակասեց… Հայաստանի Հանրապետության կրթության,

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը՝ համաշխարհային «Operalia-2022» մրցույթի հաղթող

Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը: Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս»

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ

2022 թվականին թույլտվություն է տրվել 47 պեղման հայտի

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի: Պեղումներ են