Լուրեր
«Այսօր՝ հանուն վաղվա» խորագրի շրջանակում թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում: Հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում: Ծրագիրը կազմված է

Ժնևի համալսարանում ուսանելու հնարավորություն՝ եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով

Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին: Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է

Հաստատվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թ.-ի դրամաշնորհային հայտերի ցանկը

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման 2022 թվականի արդյունքները

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված էր Եղիշե Չարենցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի

Պարգևատրվել են «Դելփյան խաղերի» հայաստանյան մեդալակիրների ուսուցիչները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՌԴ պատվիրակությունը ՀՀ մարզային դպրոցներում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Այցին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության

Օհան Դուրյանին նվիրված փառատոնի շրջանակում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, անվանի ջութակահար Ագուստին Հադելիխը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված Երևանյան միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, աշխարհի ամենանշանավոր ջութակահարներից Ագուստին Հադելիխը: Հադելիխի կատարմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչել

«Գիտության արդի մոտեցումներ. գիտաչափություն» խորագրով աշնանային միջազգային դպրոց՝ ունկնդիրների լայն շրջանակի համար

Հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։ Դպրոցի մասնակիցները գիտաչափության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեն