Լուրեր
«Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայացնում է հայկական ձեռագրական արվեստը և մանրանկարչությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը: 2022 թվականի ապրիլի 20-ից հունիսի 3-ը «Զարդագիր» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում՝ ներգրավելով

Դոհայում ՀՀ կառավարական պատվիրակությունը ներկա է գտնվել Հայաստանի պատմության թանգարանի ներկայացրած ցուցադրությանը

Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Գրադարանում Հայաստանի կառավարական

Ա. Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է դարձել Էտտոռե Պագանոն

Հունիսի 13-ին հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոյին, երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), երրորդ մրցանակին արժանացել է Իվան Սենդեցկին

«Երգով ու սիրով». Արցախում և Սյունիքում անցկացվում է երգչախմբային փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Կոմիտաս փառատոն» երաժշտական ՀԿ-ն հունիսի 10-17-ն Արցախում և Սյունիքում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը: Փառատոնին Սյունիքի մարզից մասնակցում են 100, իսկ Արցախից՝ 150 երեխաներ: Սյունիքի

Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան նախաձեռնությամբ հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» պատկերագրքի շնորհանդեսը: 2021 թ. նշվում էր կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ

Կատարում կբացվի «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և

«Դասարան+Դասական» կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկ. 70 աշակերտ բացահայտելու է թատրոնի աշխարհը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը: «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ

Երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է: Հունիսի 1-ից մեկնարկած ծրագրի հերթական կանգառը Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ ՀՀ Գեղարքունիքի

Ապակու միջազգային տարվան նվիրված ցուցահանդես Հովհ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում

2021 թ. մայիսի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր խորհուրդը հաստատել է Ապակու միջազգային հանձնաժողովի (ICG), Ապակու ասոցիացիաների համայնքի (CGA) և «ICOM-Glass»-ի համատեղ որոշումը: Որոշման համաձայն՝ ՄԱԿ-ը 2022 թ. հայտարարել է՝ նպատակ ունենալով բարձրացնելու հասարակության իրազեկվածությունն ապակու նկատմամբ, քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց նրա