Լուրեր
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը, գործում են կրթական ծրագրեր

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 16-ը: «Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվում են կենտրոնի 4-12 տարեկան սաների աշխատանքները: Միջոցառման բացման ընթացքում իրենց պարային և

ՀՊՄՀ-ի և Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի միջև սկսվել է համագործակցություն

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի նախաձեռնությամբ մեկնարկել է համագործակցություն Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Նպատակը ՀՊՄՀ-ի հոգեբանների և հոգեբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների մասնագիտական գիտելիքների վերազինումն

Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 15-ին տեղի ունեցած «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 4076 դիմորդից քննությանը մասնակցել

Երվանդ Քոչարի անսպառ երևակայությունից ծնված գծերի և հարթությունների համադրումների անկրկնելի աշխարհը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս

Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում

Անժելա Խորենյան․ «Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերը համալրվում են նորերով»

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, որտեղ մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների, կրթական և ինտերակտիվ ծրագրերի միջոցով այցելուները հաղորդակցվում են Իսահակյանի գրական ժառանգությանը: Թանգարանը վերջին տարիներին առավել ակտիվորեն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնցում

Քոլեջի և ուսումնարանի տնօրենի հավաստագիր է ստացել 28 հավակնորդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանձնել է 2021 թվականին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ձեռք բերած անձանց հավաստագրերը: Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ հավաստագրման գործընթացին մասնակցելու հայտ

Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին: Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով,

Միջազգային տնտեսագիտական ամենամյա օլիմպիադա (IEO)

Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի (IEO) կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կայանալիք օլիմպիադային: Միջազգային տնտեսագիտական ​​օլիմպիադան ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար: Մրցույթը բաղկացած է երեք մասից՝ տնտեսագիտություն, ֆինանսական