Լուրեր
Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը: Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի

Նշվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Երևանում նշանավորվել է դասական համերգով ու թեմատիկ ցուցահանդեսով: «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,

Հուշագիր՝ ուղղված Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ArtNexus» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը հայաստանյան կողմից ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ

Հայաստանի մասնակցությամբ իրականացված «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնն ավարտվել է

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպված, Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-28-ը տեղի ունեցած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին, ներկայացուցչական տաղավարով։ Փառատոնի կազմակերպիչն էր

Հայտարարվել է ԵԽ երիտասարդական քաղաքականության ծրագրերին միանալու մրցույթ

Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ: Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ

«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է». Արա Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ

Դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր, և դրա մասնակիցներն են ՀՀ քաղաքային համայնքները կամ քաղաքային համայնքների մեջ մտնող առանձին քաղաքները։ Մրցույթին մասնակցության հայտերն

Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Հարգարժա՛ն Վարպետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական հարուստ կենսագրությամբ հայկական բալետային արվեստը որակական բացառիկ արժեքներ է ձեռք բերել։ Այս ոլորտում Ձեր բեղմնավոր գործունեության ընթացքում ստեղծելով ավելի քան 100 գործ՝ ավանգարդ-էքսպերեմենտալից մինչև դասական՝ միաժամանակ կերտել եք խառատյանական

«Գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն». Արթուր Մարտիրոսյան

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ռասամանջարի» (թարգմանաբար՝ ‹‹Ծաղկունք››) խորագրով միջոցառումը՝ նվիրված Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին: Մշակութային երեկոյին ներկա են եղել և ողջույնի խոսքով