Լուրեր
Հեռավար կրթության հարթակներ, ռեսուրսներ

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝

Քննարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական

Կրթամշակութային աջակցություն՝ արցախցի դպրոցականներին

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Ցանկը՝ ստորև. «Դասավանդի՛ր,

Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը: Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության

Թշնամուն հաղթելու համոզմունքով․ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանն անցկացրել են «Մատ տեռորին» միջոցառումը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։ Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի

Արցախի հավատալիքները. հավկիթ և ալյուր

Հին ժամանակներում արցախցիները հավկիթին մոգական զորություն էին վերագրում: Հավկիթը դնում էին ջրով լի թասի մեջ և զետեղում այն առարկայի կողքին, որն անհրաժեշտ էր պաշտպանել չար աչքից: Բացի այդ, տան դռան դիմացի պատից կախում էին գույնզգույն թելերով կամ