Լուրեր
Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Այցի շրջանակում Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի,

Ապակու միջազգային տարվան նվիրված ցուցահանդես Հովհ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում

2021 թ. մայիսի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր խորհուրդը հաստատել է Ապակու միջազգային հանձնաժողովի (ICG), Ապակու ասոցիացիաների համայնքի (CGA) և «ICOM-Glass»-ի համատեղ որոշումը: Որոշման համաձայն՝ ՄԱԿ-ը 2022 թ. հայտարարել է՝ նպատակ ունենալով բարձրացնելու հասարակության իրազեկվածությունն ապակու նկատմամբ, քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց նրա

Քննարկվել են «Բժշկություն» որակավորումների բնութագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Բժշկություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնութագրերի սահմանմանն առնչվող հարցեր: Որակավորումների ոլորտային շրջանակները հիմք են հանդիսանալու

Կայացել է Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը ներկայացվել է միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» ստեղծագործությունը: Մինչ համերգի մեկնարկը, կոմպոզիտորի

Շախմատի տանն ընթանում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 9-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաներին: Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են

Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ

Մեկնարկում է «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Կրթական ծրագիրը կիրականացվի հունիսի 13-26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված

Քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Վարչապետ

Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-ից 12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև