ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Գլխավոր հովանավոր՝ ArLeAM ընկերություն: «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Նորայր Արմենի Հախոյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1094-Ա
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման
Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում: Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում: Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն
Միայն օգոստոս ամսին հայ մարզիկները 6 մարզաձևում՝ հրաձգություն, մարմնամարզություն, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, 44 մեդալ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, որոնցից 22-ը՝ ոսկե, 7-ը՝ արծաթե և 15-ը՝ բրոնզե: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում այսօր պարգևատրվել են տարբեր մարզաձևերի
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. օգոստոսի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը: Անվանի նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել
2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի
Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը: «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին,