Միջազգային ծրագրեր
Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական

Ռումինիայի բուհերում սովորելու հնարավորություն

Մեկնարկել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության՝ 2024-2025 ակադեմիական տարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը: Հայտերի ընդունման փուլը նախատեսվում է կազմակերպել մինչև 2024 թ մարտի 16-ը։ Կրթաթոշակի հավակնորդները պետք է գրանցվեն studyinromania.gov.ro հեռավար հարթակում՝ ներբեռնելով պահանջվող փաստաթղթերը։

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 14, ասպիրանտուրա՝ 3, դոկտորանտուրա՝ 2, վերապատրաստում՝ 1): ՉԺՀ

Օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ

Մեքսիկայի կառավարության «COIL» («Համատեղ առցանց միջազգային ուսուցում») նախագծերի շրջանակում օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Դիմումատուներից պահանջվող մասնագիտական հմտությունների, փորձի, փաստաթղթերի, լոգիստիկ և ֆինանսական հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/hm295eaj: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ օգոստոսի

Ուսման հրավեր՝ Բրազիլիայի պետական և մասնավոր բուհերում սովորելու համար

Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2024 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը (PEC- G 2024): PEC-G-ն Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիր է՝ ստեղծված 1965 թվականին, որն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է անվճար տեղեր Բրազիլիայի ավելի քան հարյուր

54 բրազիլական համալսարաններ առաջարկում են 1100 կրթաթոշակ

Բրազիլիայի համալսարանների միջազգային համագործակցության խմբի («GCUB-MOB») Շարժունության ծրագրի երկրորդ հրատարակության համար գրանցումները բաց են: Վերոհիշյալ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, խթանել համալսարանների միջազգայնացումը և ամրապնդել համագործակցությունը Բրազիլիայի և օտարերկրյա կրթական հաստատությունների միջև: Որակյալ կրթություն ապահովող 54

ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի հայտերի ընդունում

Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հե­տա­զոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազ­գա­յին մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների,

Ուսման հրավեր՝ Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանում սովորելու համար

ԻԻՀ Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն օտարերկրյա դիմորդների համար: Ղազվինի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանի մասնագիտությունների ցանկի, օտարերկրյա դիմորդների ընդունելության պայմանների, ինչպես նաև կոնտակտային տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ