Միջազգային ծրագրեր
Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով: «Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական

Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն կամ

Ուսանելու առաջարկ` Ցուկուբայի համալսարանից

Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master's Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակը ներառում է՝ ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում), թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,

Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտերի ընդունելություն

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա,

Միջազգային մրցույթ ուսանողների և հետազոտողների համար

Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կառավարությունը անցկացնելու է «Համաշխարհային մրցանակ լավագույն պետական հավելվածի համար» մրցույթը։ Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողների, հետազոտողների, պետական մարմինների, մասնավոր ընկերությունների նորարարական գաղափարները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ տեղական և գլոբալ մարտահրավերներին

Հրավեր` Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորելու համար

Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորելու նպատակով: Մրցույթին կարող

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բուհերում 2023-2024 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա: ՉԺՀ բուհերում բակալավրի

«Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնի մասնակցության նպատակով ընդունվում են հայտեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ 2023 թ․ փետրվարի 16-22-ն անցկացնում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնը։ Եգիպտական կողմն այս միջոցառումներին մասնակցելու է հրավիրում հայկական ազգային պարային խմբերի՝

Կրթության հնարավորություն՝ Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում

Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը: Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող