Միջազգային ծրագրեր
Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա

2023 թվականի մայիսի 11-13-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա 6-10 և 11-17 տարիքային խմբերի աշակերտների համար: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է մասնակիցը: Օլիմպիադայի մասնակցության պայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի

Հասանելի է «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը»

Հրապարակվել է 2023-2024 ուսումնական տարվա «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը», որը հասանելի է https://grants.at/en/ հղումով: Շտեմարանը պարունակում է տեղեկատվություն Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության, ինչպես նաև այլ հաստատությունների դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:

Պեկինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու հնարավորություն

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ: Այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացվել է կրթաթոշակային հինգ տեղ: Կրթաթոշակների, առցանց գրանցման, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն

Ուսման հրավեր՝ Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանում սովորելու համար

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարել է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Все дороги ведут в МАДИ-2023»: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան ստանալու անվճար կրթություն: Գրանցման և դիմումների ընդունման ժամկետներն են՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար՝ մինչև

Ժնևի համալսարանում ուսանելու հնարավորություն՝ եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով

Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին: Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է

Սլովակիայի ազգային կրթաթոշակային ծրագրից օգտվելու հնարավորություն

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագրի մեկնարկը, որն առաջարկում է կրթաթոշակներ 2022-2023 ակադեմիական տարվա համար։ Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում են Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը և Եվրոպական միությունը: Ծրագրի պայմանների և

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանում ուսանելու հնարավորություն

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանի կազմում գործող Ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտն առաջարկում է պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների և ղեկավար կազմի համար նախատեսված գործնական բաղադրիչով կրթական ծրագրեր մի շարք ուղղություններով: Ուսումնական ծրագրերը կազմվում են ոլորտի առաջատար ընկերությունների,

Հետդոկտորական կրթաթոշակի ծրագիր՝ Իսրայելի բարձրագույն կրթության խորհրդի և գիտությունների ակադեմիայի կողմից

Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարում են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Կրթաթոշակները կտրամադրվեն երկու տարի ժամկետով գիտության բոլոր՝ հումանիտար և հասարակական ոլորտների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ