Հայտարարություններ
ԵՄ դրամաշնորհ՝ ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարության իրականացման համար

ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» («EU4Culture») ծրագիրը հայտարարում է մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Դրամաշնորհին կարող են դիմել Հայաստանի 15000 կամ ավելի բնակչություն ունեցող և մայրաքաղաք չհանդիսացող

Ջազ համերգ՝ նվիրված Ա. Բաբաջանյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյաններին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին։ Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի

Մրցույթ՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի կողմից փորձագետներ ներգրավելու համար

Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։ «Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների, մասնավորապես` սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական,

Թ. Ալթունյանի անվան համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկայանա Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը` նվիրված Պարի միջազգային օրվան: Համերգի ընթացքում կհնչեն կատարումներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի:

«Գնա՞նք մուլտ նայելու»

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսում է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի «Գնա՞նք մուլտ նայելու» խորագրով ցուցադրությունների շարքը: Ցուցադրությունները կիրականացվեն մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Հիշյալ ծրագրին միացել են երևանյան և մարզային կինոթատրոնները:

ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի

Հայտարարություն 2021 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանի բացման մասին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հրավիրում է մասնակցելու դրամաշնորհային մրցույթի: Դրամաշնորհների տրամադրման գործընթացը միտված

Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ: Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ»