Հայտարարություններ
Թ. Ալթունյանի անվան համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկայանա Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը` նվիրված Պարի միջազգային օրվան: Համերգի ընթացքում կհնչեն կատարումներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի:

«Գնա՞նք մուլտ նայելու»

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսում է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի «Գնա՞նք մուլտ նայելու» խորագրով ցուցադրությունների շարքը: Ցուցադրությունները կիրականացվեն մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Հիշյալ ծրագրին միացել են երևանյան և մարզային կինոթատրոնները:

ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի

Հայտարարություն 2021 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանի բացման մասին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հրավիրում է մասնակցելու դրամաշնորհային մրցույթի: Դրամաշնորհների տրամադրման գործընթացը միտված

Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ: Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ»

Լուսանկարչական մրցույթ՝ «Մայրիկն ու երեխաներն​​​​​​​ ազգային տարազներով»

2021 թ. փետրվարի 1-ից մեկնարկել է «Մայրիկն ու երեխաներն ազգային տարազներով» միջազգային լուսանկարչական մրցույթը: Նախագիծը նախատեսում է ներկայացնել Ռուսաստանի ժողովուրդների մշակութային բազմազանությունն ազգային հագուստի ներկայացման և լուսանկարչական արվեստի միջոցով: Մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումներ չկան: Լուսանկարչական շարքով կարող

Սիրո տոն Ֆիլհարմոնիկում

Փետրվարի 13-ին և 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի: Գալա համերգին մասնակցելու են միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Նինա Մինասյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Համերգը կղեկավարի հատուկ այդ երեկոյի