Հայտարարություններ
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

2024 թվականի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Հանդիպման հրավեր՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների քննարկման նպատակով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կունենա հանդիպում մարզական լրագրողների հետ: Քննարկմանը կարող են մասնակցել այն լրագրողները,

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 12.00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են

Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդության ոլորտում

ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում» դրամաշնորհի մրցույթ:

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 14:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն