ՀՀ Կոտայքի մարզի «Արգելի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի պատճենները կհամեմատվեն բնօրինակի հետ, իսկ բնօրինակը կվերադարձվի հավակնորդին:

Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է «Արգելի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2020 թ. հուլիսի 31-ից մինչև 2020 թ. օգոստոսի 31-ը ներառյալ` ժամը 09:00-ից մինչև 16:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):

Մրցույթը տեղի կունենա «Արգելի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2020 թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արգել: Հեռ. 093551917, 093254433