2018 թվականի օգոստոսի 2-ի N 878- Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, գիտության և մշակույթի նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնում աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):

Աշխատանքային պարտականություններն են՝

  • ՊՈԱԿ-ների պետական բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորում` դրամաշնորհի հատկացման պայմանագրերի հիման վրա գանձապետական գործառնություններ և հաշվապահական ձևակերպումներ «Client Treasury» էլեկտրոնային համակարգի միջոցով.
  • նախարարության ենթակա ՊՈԱԿ-ից ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվությունների ընդունում, ամփոփում և վերլուծում.
  • ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվություն»-ը՝ (Ձև N 4).
  • իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության ClientTreasury գանձապետական ծրագրով, նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների դրամական փոխանցումներ.
  • իրականացնում է գանձապետական քաղվածքների, հավաստագրերի և պարտավորությունների մշակման աշխատանքները.
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորման նպատակով ժամանակացույցերի կազմում, քաղվածք պայմանագրերի մուտքագրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. «Տնտեսագիտություն» (Էկոնոմիկա) և/կամ կառավարում (մենեջմենթ) և/կամ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Գրական հայերենի տիրապետում.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 3 /երեք/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@edu.am):

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հունիսի 9-11-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. հունիսի 11-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: