2018 թվականի օգոստոսի 2-ի N 878- Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, գիտության և մշակույթի նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնում աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):

Աշխատանքային պարտականություններն են՝

  1. Մասնակցում է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան պետական բյուջեով, ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև այլ աղբյուրներից նախատեսված ծախսերի հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման և համակարգման աշխատանքներին.
  2. մասնակցում է պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի կազմման գնահատմանը, էլեկտրոնային PPCM համակարգի միջոցով գնման գործընթացների վերաբերյալ տվյալների մուտքագրման և գնման գործընթացների ստեղծման աշխատանքներին.
  3. մասնակցում է էլեկտրոնային ARMEPS և Eauction համակարգերով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպմանը.
  4. մասնակցում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացման աշխատանքներին.
  5. մասնակցում է գնահատող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը.
  6. մասնակցում է պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման պայմանագրերի նախագծերի, պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան համաձայնագրերի կազմման աշխատանքներին.
  7. մասնակցում է պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման ընթացակարգի արձանագրությունների կազմման աշխատանքներին.
  8. մասնակցում է գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունների և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի մասին հայտարարությունների կազմման աշխատանքներին.
  9. մասնակցում է գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի վերաբերյալ հաշվետվությունների PPCM համակարգ մուտքագրման աշխատանքներին.
  10. մասնակցում է www.gnumner.am կայքում Նախարարության, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող պատվիրատուների կողմից կատարված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման աշխատանքներին.
  11. մասնակցում է Նախարարության գնումների վերաբերյալ տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմմանը, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններից նշված հաշվետվությունների ընդունման աշխատանքներին.
  12. մասնակցում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին գնումների մասին ՀՀ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների և պարզաբանումների մասին շրջաբերականների կազմման, իսկ հանձնարարականների դեպքում՝ վերջիններիցս համապատասխան տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքներին, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների կազմակերպման աշխատանքներին օժանդակմանը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին.
  4. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. Գրական հայերենի տիրապետում.
  7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 6 /վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@edu.am):

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հունիսի 5-9-ը ներառյալ, ժամը 14.00-18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. հունիսի 9-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: