ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առցանց հարթակում, իր ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերով՝ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը:

«Երգում են տիկնիկները» (մտահաղացումը՝ Սամսոն Մովսեսյանի) հաղորդաշարը բաղակացած է 12 թողարկումներից. այն տիկնիկների միջոցով երեխաներին կառաջարկի սովորել տիկնիկային թատրոնի մանկական երգերը: Հաղորդաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 20:00-ին: Առաջին թողարկումը՝ հունիսի 5-ին, ժամը 20:00-ին:

«Տիկնիկների կախարդական աշխարհում» (մտահաղացումը՝ Կարեն Խաչատրյանի) հաղորդումների շարքը նախատեսված է դպրոցական տարիքի հանդիսատեսի համար. այստեղ նրանք կծանոթանան ինչպես տիկնիկային, դիմակների, ստվերների թատրոնների զարգացմանն ու տեսակներին, այնպես էլ՝ տիկնիկավարության տեխնիկական և գեղարվեստական գաղտնիքներին: Հաղորդաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել յուրաքանչյուր կիրակի, ժամը 20:00-ին: Առաջին թողարկումը՝ հունիսի 7-ին, ժամը 20:00-ին: