«Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Հասցեն՝ ք. Երևան, Ֆրունզե 56: հեռ.՝ 010-48-09-22:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում: