Փորձագետը ներգրավվում է Նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

1) Համակարգում է մշակութային Ժառանգության և ժողովրդական արհեստների ու մշակութային արժեքների ոլորտի պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրերի կազմումը, առանձին միջոցառումներ, դրանց իրականացման ձևերն ու կարգերը և նպաստում դրանց իրականացմանը.

2) Համակարգում է միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային, Նախարարության գործունեության տարեկան ծրագրերի հայտերի կազմման աշխատանքները, առաջարկներ է ներկայացնում ըստ ոլորտի առաջնահերթությունների պետական պատվերի ձևավորման, տեղաբաշխման կազմակերպման վերբերյալ, իրականացնում դրա կատարման վերահսկողության և արդյունքների ամփոփման գործընթացներ.

3) Համակարգում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված գործընթացների իրականացումը՝ միասնական մաքսային տարածքով պայմանավորված իրավական ակտերի, համաձայնագրերի, «միասնական պատուհան» համակարգի ներդրման գործընթացների շրջանակներում փաստաթղթերի ուսումնասիրության, առաջարկների ներկայացման, միջգերատեսչական համակարգող աշխատանքային խմբերում ներգրավվածության, ԵԱՏՄ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման գործընթացների շրջանակներում իրականացվող աշխատանքները.

4) Մշակութային ժառանգության բնագավառի կառավարման արդյունավետ համակարգերի առկայության, Նախարարության տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,

2) «Պատմություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն,

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

4) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,

5) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,

6) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) Գրական հայերենի տիրապետում,

8) Օտար լեզուների իմացություն,

9) Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 27-ին, հունիսի 1-2-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. հունիսի 2-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /599659/, էլ. փոստ՝ management@edu.am):