«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հան­րապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հան­րապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջո­ցա­ռումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2, 3, և 4 հավելվածների:

2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՀԿԳՆՄԱԱՊՁԲ-19/41 ապրանքների մատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Էյվա արվեստների» հիմնադրամին 2020 թվականի առաջին կիսամյակում տրամադրել 1900.0 հազար դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ)::

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա­ջորդող օրվանից: