Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին` տասնօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1919-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու առաջարկություններ: