Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիսնտների միությունների հետ նախաձեռնում է բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ» խորագրով։

Միջոցառման շրջանակում հորդորում ենք ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին պահպանել պարետատան ցուցումները: Բարեգործական միջոցառման շրջանակներում նրանց կտրամադրվեն բժշկական և պարենային ապրանքներ: ՀՀ ԿԳՄՍՆ-ն բարեգործական միջոցառումն իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են առաջիկա օրերին միանալու նախաձեռնությանը, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` (010) 599-631: