ՅՈՒՆԵՍԿՕ-ն նկարչական մրցույթ է անցկացնում 6-12 տարեկան երեխաների համար: Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար:

Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում կարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։ (http://whc.unesco.org/en/list/)

Ընտրված նկարները ՅՈՒՆԵՍԿՕ-ն կտեղադրի իր կայքում։

Մանրամասները՝ https://bit.ly/2Vfu1j4