Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին բյուջեի «1148. Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի «11005. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակում ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2020թ. մայիսի 18-ը, ժամը 13:00, hայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն՝ ոչ ուշ, քան 2020 թվականի մայիսի 18-ը, ժամը՝ 17։00 (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 2-րդ հարկ, 204 սենյակ, հեռ.՝ 010-59-96-21 կամ 093 34 34 05):

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ:

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության 04․05․2020թ․ թիվ ՍՊ/15.2/11502-2020 գրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 6-ի «2020 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի չեղարկման մասին» թիվ 526-Ա/2 հրամանը՝ «Դպրոցականների ամռային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակում իրականացվելիք դրամաշնորհային մրցույթը չի կայանալու: