Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ազդարարում է մեր երկրում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program:

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։ Ծրագրի առաջին փուլում կտրամադրվի 3 դրամաշնորհ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՚ հետևյալ թեմաներով.

  • Կենսատեխնոլոգիա
  • մեքենայական ուսուցումշ
  • նոր նյութեր

ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը՝ https://bit.ly/3ehsUah
Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։

  1. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ: https://bit.ly/2y6FvfZ
  2. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ: https://bit.ly/2XtR6jA
  3. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ: https://bit.ly/2K0M2vb

Հարցերի դեպքում կարող եք գրել programs@fast.foundation էլեկտրոնային հասցեին։