Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 34-րդ հոդվա» ՀՀ կառավարության որոշում ծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 411-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. «Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում գտնվող երկհարկանի ուսումնական մասնաշենքի 33,395,893.5 դրամ կադաստրային արժեքով ու 405.7 քառ. մետր ընդհանուր մակերե­սով 1-ին հարկը և 329.4 քառ. մետր նկուղը, 3,975,552 դրամ կադաստրային արժեքով ու 98.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով արհեստանոցը և 4,459,053 դրամ կադաստրային արժեքով ու 93.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակները (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործ­ման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետա­կան ոչ առևտրային կազմակերպությանը::

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում ««Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան»» բառերով, իսկ «վեցամսյա» բառը փոխարինել «մինչև 2020 թվականի մայիսի 1-ը» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում ««Հրաձգության հանրապետական մարզադպրոց»» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց»» բառերով, իսկ «յոթամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով.

4) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով: