Այս օրերին Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթանում է դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը հաջող ելույթ է ունեցել 30 կմ ազատ ոճում: 25 երկրի 63 դահուկորդների պայքարում Միքայելյանը մեկնարկել է 38-րդը և եզրագծին հասել է 11-րդը (1:15:56.5): Այս մրցաձևում 1:12:42.0 արդյունքով չեմպիոն է դարձել նորվեգացի Հարալդ Ամունդսենը:

Միքայել Միքայելյանը մասնակցել է նաև 1,3 կմ արագավազքին և զբաղեցրել 55-րդ հորիզոնականը: