Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության ավագ մասնագետ

(ծածկագիր` 18-34.10-Մ4-1)

Հիմնական գործառույթները՝

  • մասնակցում է թանգարանային ոլորտի (այսուհետ՝ Ոլորտ) պետական քաղաքականության վերլուծության, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրության և դրա կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
  • մասնակցում է Ոլորտում նպատակային պետական ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ, առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև դրանց մշակման և իրագործման աշխատանքներին.
  • Իրականացնում է ինչպես Նախարարության ենթակայության, այնպես էլ պետական և համայնքային ենթակայության թանգարանների եռամսյակային, կիսամյակային, տարեկան գործունեության ոչ ֆինանսական և բովանդակային հաշվետվությունների ընդունման, թանգարանների կողմից ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրման աշխատանքները ՝ տալով մասնագիտական եզրակացություն:
  • մասնակցում է Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ու Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող, չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների ուղեցույցների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքներին.
  • Իրականացնում է Նախարարության կողմից համապատասխան մարմիններին և կազմակերպություններին ներկայացվող Ոլորտին վերաբերվող զեկուցումների, հաշվետվությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները.
  • մասնակցում է Ոլորտի առանձին հարցերի վերաբերյալ մասնագիտական ու փորձագիտական եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին.
  • Ոլորտին առնչվող հարցերով մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, երիտասարդական, ուսումնական ու այլ կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ Վարչության համագործակցության իրականացման աշխատանքներին.
  • Իրականացնում պետական և այլ կազմակերպությունների Ոլորտին առնչվող գործունեության վերլուծության, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրության աշխատանքները.
  • ներկայացնում է Ոլորտի հետ կապված առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր.
  • մասնակցում է Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու աշխատանքներին.
  • մասնակցում է Նախարարության, համապատասխան մարմինների ու կազմակերպությունների աշխատակիցների, մասնագետների, փորձագետների և այլ անձանց մասնակցությամբ Ոլորտի գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդակցությունների հրավիրման աշխատանքներին.
  • իրականացնում է քաղաքացիների նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրություն.
  • նախապատրաստում է Ոլորտի իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր.
  • մասնակցում է Ոլորտի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • ներկայացնում է զեկուցագրեր նախարարության ենթակայության թանգարաններում կատարվող աշխատանքների գործունեության և վիճակի մասին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Հումանիտար գիտություններ և արվեստ

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Կրթություն

ՈԼՈՐՏ

Արվեստ

Հումանիտար գիտություններ

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

Կրթություն

ԵՆԹԱՈԼՈՐՏ

Միջոլորտային մասնագիտություններ

Պատմություն և հնագիտություն

Մշակութաբանություն

Առարկայական

Ուղղվածությամբ

մանկավարժություն

2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառում արխիվագետի կամ թանգարանային կամ գրադարանավարի կամ մատենագետի մեկ տարվա աշխատանքային ստաժ:

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 27.02.2020 - 02.03.2020թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150800 (հարյուր հիսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /599659/, էլ. փոստ՝ management@edu.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց, խմբային քննարկում:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: