Փետրվարի 21-24-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացել է Տուդոր Ժուբիրկուի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները: Ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հայ ըմբիշները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով 6 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

Չեմպիոն են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը, 79 կգ քաշային Հովիկ Աղբալյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, 97 կգ քաշային Լյովա Գևորգյանը և 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, իսկ 70 կգ քաշայիններ Սերոբ Սերոբյանն ու Նարեկ Հարությունյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Փետրվարի 22-23-ն էլ Խարկովում կայացել է Հովհաննես Սահակյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որում ևս Հայաստանն ունեցել է ներկայացուցիչներ: 70 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նվաճել է ոսկե մեդալ. նա եզրափակչում հաղթել է Արման Անդրեասյանին, ով 8։0 հաշվով հաղթելիս տուշեով պարտվել է։ Բրոնզե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 61 կգ քաշային Աշոտ Վելիցյանը և 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը։