ՀՀ Կոտայքի մարզի «Մարմարիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. մարտի 2-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարմարիկի միջնակարգ դպրոցում: Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Մեղրաձոր համայնք, գ. Մարմարիկ, 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, շենք 14, հեռ.՝ 094-00-50-51, 094-82-06-08:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին, Մարմարիկի միջնակարգ դպրոցում: