Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի մասնագետի (18-34.3-Մ6-1)

Հիմնական գործառույթները՝

  1. Մասնակցում է առարկայական օլիմպիադաների դպրոցական, մարզային, հանրապետական և միջազգային փուլերի, ինչպես նաև դպրոցական այլ մրցույթների կազմակերպման աշխատանքներին.
  2. մասնակցում է Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հաշվառման գործընթացին, հավաքում և ամփոփում է աշխատանքները.
  3. մասնակցում է ներդպրոցական կառավարման և հանրակրթական հաստատությունների բնականոն ուսումնադաստիարակչական գործունեությանն ապահովող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի քննարկմանը.
  4. մասնակցում է քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների, նամակների և առաջարկությունների քննարկմանը և դրանց` սահմանված ժամկետներում պատասխանելու գործընթացին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Առնվազն միջնակարգ կրթություն.
  2. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն
  3. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը
  4. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 11.02.2020 – 13.02.2020թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 111 115 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • առկայության դեպքում նաև դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: