ՀՀ Սյունիքի մարզի «Տորունիքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

2.Բարձրագույն կրթություն

3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով

2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը

3.Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը

4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/

5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/

6.Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվումեն 2019 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թ. հունվարի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Տեղեկությունների համար զանգահարել` 093-98-28-93, 093-81-12-10 հեռախոսահամարով:

Մրցույթը տեղի կունենա 2020 թ.հունվարի 30-ին, ժամը 15:00-ին, Տորունիքի հիմնական դպրոցում, հասցեն` Սյունիքի մարզ, գ. Տորունիք: